Հայ ոսկերիչներն աշխարհի լավագույն վարպետներն են. AJA ղեկավար
28.10.2013,
18:02
Հայ ոսկերիչներն աշխարհի լավագույն վարպետներն են, իսկ նրանց աշխատանքները տարբեր միջազգային ցուցահանդեսներում լավագույն գնահատականների են արժանանում, «Yerevan Show-2013» միջազգային ոսկերչական ցուցահանդեսի բացման ժամանակ լրագրողներին հայտնեց Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի (AJA) նախագահ Գագիկ Գևորգյանը։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ ոսկերիչներն աշխարհի լավագույն վարպետներն են, իսկ նրանց աշխատանքները տարբեր միջազգային ցուցահանդեսներում լավագույն գնահատականների են արժանանում, «Yerevan Show-2013» միջազգային ոսկերչական ցուցահանդեսի բացման ժամանակ լրագրողներին հայտնեց Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի (AJA) նախագահ Գագիկ Գևորգյանը։
Հոկտեմբերի 28-30–ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցնող ցուցահանդեսի բացմանը մասնակցեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։
«Ոսկերչական գործը Հայաստանում հազարամյակների պատմություն ունի, և այն, որ մենք պահպանում ենք այդ արհեստն ու արվեստը, ապացուցում է, որ հայ ժողովուրդն արժանի ժողովուրդ է։ Մենք պետք է աշխարհին փորձենք ցույց տալ մեր ձեռքբերումներն այդ ոլորտում»,–ասաց Գևորգյանը։
Ըստ նրա, ցուցահանդեսին մասնակցում են 125 վարպետներ աշխարհի 23 երկրից, որոնց մեծ մասը սփյուռքահայեր են։
«Մի քանի տարի անց Հայաստանը կդառնա ոսկերչական գործի իսկական կենտրոն։ Այսօր ցուցահանդեսի մասնակիցների և հյուրերի թիվը եռակի աճել է 2012 թվականի համեմատ։ Բազմաթիվ սփյուռքահայ վարպետներ առաջին անգամ են այցելել պատմական հայրենիք և մայր հողին ոտք են դրել արցունքն աչքերին»,– ավելացրեց AJA–ի ղեկավարը։
AJA–ի կազմակերպած և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվող ցուցահանդեսին ներկայացվել են թանկարժեք և կիսաթանկարժեք ոսկերչական իրեր, մարգարտե զարդեր, ժամացույցներ, բիժուտերիա, ինչպես նաև ոսկերչական գործի սարքավորումներ և գործիքներ։
Ցուցահանդեսի շրջանակում հոկտեմբերի 29–ին կկայանա «Ոսկերչական ճյուղի ժամանակակից վիճակը. խնդիրներ և հեռանկարներ» համաժողովը, որին կմասնակցեն Ոսկերչական համաշխարհային համադաշնության (CIBJO) նախագահ Գաետանո Կավալիերին, ինչպես նաև աշխարհահռչակ Malca-Amit Global Limited ընկերության ղեկավարը։
Ցուցահանդեսը նվիրված է Ոսկերչի օրվան` պետական տոնին, որը նշվում է հոկտեմբերի վերջին կիրակի օրը։ Հայաստանը միակ երկիրն է, որ նշում է այդ տոնը որպես պետական։ -0-