Հայաստանի մոտ 2800 բնակիչներ ակնաբուժական անվճար հետազոտություն են անցել Orange հիմնադրամի ծրագրով
24.07.2014,
16:02
Հայկական ակնաբուժության նախագծի և Orange Հիմնադրամի համատեղ նախագծի շրջանակում Գեղարքունիքի մարզի շուրջ 2,800 բնակիչներ կարողացել են անցնել անվճար ակնային զննումներ և բուժումներ, հայտնում է Orange Armenia–ի մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայկական ակնաբուժության նախագծի և Orange Հիմնադրամի համատեղ նախագծի շրջանակում Գեղարքունիքի մարզի շուրջ 2,800 բնակիչներ կարողացել են անցնել անվճար ակնային զննումներ և բուժումներ, հայտնում է Orange Armenia–ի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` հետազոտված շուրջ 2,800 բնակիչներից 470-ն ուղեգրվել է խորացված ստուգումների Աչքի շարժական հիվանդանոց (ԱՇՀ): Նրանցից 195 –ն արդեն իսկ ստացել են վիրահատություն կամ լազերային բուժում Մարտունիում և Վարդենիսում կայանած Աչքի շարժական հիվանդանոցում: Այս պահին վիրահատություններ են իրականացվում նաև Ճամբարակում, որոնց թիվը ծրագրի ավարտին կհասնի 50-ի:
«Արդեն չորրորդ տարին է, ինչ մենք համագործակցում ենք Հայկական Ակնաբուժության Նախագծի հետ, և հասցրել ենք այցելել Հայաստանի բոլոր մարզեր, իսկ որոշ մարզեր` նույնիսկ երկու անգամ: Orange Հիմնադրամը հպարտությամբ է սատարում այս լայնամասշտաբ ծրագրի իրականացմանը, որը կոնկրետ ու շոշափելի փոփոխություններ է բերում Հայաստանի մարզերում բնակվող մարդկանց ու նրանց ընտանիքների կյանքում: Հուզմունքով ու ուրախությամբ ենք տեսնում այն մարդկանց, ովքեր վերագտնում են աչքի լույսը՝ վերադառնալով լիարժեք կյանքի», -ասել է Orange Հիմնադրամի գլխավոր քարտուղար Լիլիթ Մարտիրոսյանը:
ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը նշել է, որ Գեղարքունիքի մարզում նախագիծն իրականացվում է երկրորդ անգամ, իսկ Հայաստանում, ընդհանուր առմամբ, այն անցկացվում է 2003 թվականից։
«Ուրախ ենք, որ մեր ծառայություններից այս անգամ օգտվեցին նաև Գեղարքունիքի առավել խոցելի շրջանների բնակիչները, և ՀՀ մնացած բոլոր մարզերի բնակիչներին մեր կողմից առաջարկվող բժշկական ծառայությունները հասանելի դարձան նաև նրանց համար: Ըստ շարժական հիվանդանոցում աշխատող մեր վիրաբույժի՝ Ասատուր Հովսեփյանի, հիվանդների հոսքը նախատեսվածից ավելի էր, իսկ ակնային հիվանդությունների ծանրության աստիճանը` բավականին բարդ»,- նշել է Եղիազարյանը։
Ծրագիրը Գեղարքունիքի մարզում նախաձեռնվել է ՀՀ առողջապահության նախարարության հատուկ խնդրանքով՝ ներառելով Գեղարքունիքի առավել աղքատ բնակավայրերը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ծրագիրը մաս է կազմում Հայկական ակնաբուժության նախագծի և Orange Հիմնադրամի համատեղ 2014 թ. ընդարձակ ծրագրի, որի շրջանակներում ընդհանուր առմամբ Հայաստանի հինգ մարզերում նախատեսվում է հետազոտել 11,300 մեծահասակների և 4,600 երեխաների, տրամադրել շուրջ 2,000 ակնոց: Շարժական հիվանդանոցը պատրաստ է իրականացնել ավելի քան 1,000 վիրահատություն և լազերային բուժում: Ակնային զննումներին զուգահեռ՝ մարզերի դպրոցներում կազմակերպվելու են նաև ակնային խնամքի վերաբերյալ հանրակրթական դասընթացներ:
Այս ծրագրի շրջանակում, սկսած 2011 թվականից, ավելի քան 50 հազար մարդ ակնային հետազոտություն է անցել, որոնցից 6498–ը հետազոտվել են կրկնակի շարժական ակնաբուժական հիվանդանոցում, իրականացվել է 3768 վիրահատություն և լազերային բուժում, դուրս է գրվել 18140 զույգ ակնոց, 3659 երեխաներ 53 մարզային դպրոցներում աչքերի խնամքի կուրս են անցել։ Ծրագիրն իրականացվել է Հայաստանի 9 մարզերում, իսկ Շիրակի, Արագածոտնի, Արարատի և Վայոց Ձորի մարզերում` մի քանի անգամ։
Orange հիմնադրամի հիմնական առաքելությունը հասարակության խոցելի շերտերին օժանդակելն է շփման ավելի մեծ հնարավորությունների ընձեռմամբ, ինչպես նաև գյուղական համայնքների կայուն զարգացմանն աջակցելը։ Հիմնադրամն օժանդակություն է ցուցաբերում բարեգործական ծրագրերի իրականացմանը երեք հիմնական ուղղություններով` կրթություն, առողջապահություն և համայնքների զարգացում։ -0-