ԶԼՄ-ների ազատության մակարդակն ուղղակիորեն կախված է երկրի` տնտեսապես զարգացած լինելու աստիճանից. փորձագետ
26.11.2013,
18:00
ԶԼՄ-ների ազատության մակարդակն ուղղակիորեն կախված է երկրի` տնտեսապես զարգացած լինելու աստիճանից, կարծում է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, հաղորդակցության տեխնոլոգիաների մասնագետ Գեորգի Պոչեպցովը։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԶԼՄ-ների ազատության մակարդակն ուղղակիորեն կախված է երկրի` տնտեսապես զարգացած լինելու աստիճանից, կարծում է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, հաղորդակցության տեխնոլոգիաների մասնագետ Գեորգի Պոչեպցովը։
Փորձագետը մասնակցել է Երևանում անցկացվող «Հանրային հաղորդակցությունները. արդի մարտահրավերներն և զարգացման հեռանկարները. Հայաստան 2013» գիտաժողովին, որի նպատակն է ներկայացնել Հայաստանի հեռահաղորդակցական և PR գործընթացները, քննարկել ոլորտի խնդիրները, ձեռքբերումներն ու զարգացման հեռանկարները, համագործակցություն հաստատել ոլորտի մասնագետների միջև։
«Քանի դեռ երկիրը տնտեսական առումով ոտքի չի կանգնել, կշարունակվի այն իրավիճակը, երբ կլինեն օլիգարխիկ ուղղվածության ԶԼՄ-ներ: Զարգացած տնտեսության դեպքում ԶԼՄ–ները կկարողանան պոկվել ֆինանսական և քաղաքական ազդեցությունից», – ասաց Պոչեպցովը «ԱՌԿԱ» գործակալությանը։
Նրա խոսքերով` զարգացած տնտեսության դեպքում գործում են գովազդի գործիքներ, որոնք էլ թույլ են տալիս ԶԼՄ–ներին ունենալ ֆինանսավորման աղբյուրներ և լինել անկախ։
Խոսելով ժամանակակից տեղեկատվական դաշտի միտումների մասին` Պոչեպցովը նշեց, որ այսօր մարդկանց տեղեկատվական «զոմբիավորման» միտում է նկատվում, ինչը թույլ է տալիս ղեկավարել մասսաներ։
«Մարդիկ այսօր կորցնում են իրենց անհատականությունը, ստեղծվում է հարմար մարդ բիզնեսի և վաճառքի համար։ Ժամանակակից կրթությունը ևս մարդկանց մղում է դեպի վաճառք, ինչի կապակցությամբ տուժում է ստեղծագործական ներուժը։ Այսօր ձեռնտու է այն մարդու մոդելը, ով ընթերցում է այն, ինչ նրան տալիս են», – նշեց փորձագետը։–0–