Рейтинг@Mail.ru
USD
372.85
EUR
438.88
RUB
4.9588
GEL
138.62
2026 թ. ապրիլի 21, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Անոմալ շոգ Երևանում. Սուրենյանը հանդես է եկել կոչով

21.08.2019, 15:54
Գագիկ Սուրենյանը օգոստոսի համար անոմալ տապի պատճառով հանդես է եկել կոչով:
Անոմալ շոգ Երևանում. Սուրենյանը հանդես է եկել կոչով

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը օգոստոսի համար անոմալ տապի պատճառով հանդես է եկել կոչով:

«Հարգելի՛ հայրենակիցներ, վերջին 20 օրերին հանրապետությունում գրեթե տեղումներ չեն դիտվել և առաջիկա 5 օրերին չեն կանխատեսվում: Օդի ջերմաստիճանը տարվա այս ժամանակահատվածի համար նորմայից բարձր է 4-5 աստիճանով և առաջիկա օրերին առանձնապես չի նվազելու», - գրել է նա։

Ըստ Սուրենյանի, պայմանավորված այս գործոններով, հանրապետության գրեթե ողջ տարածքում ձևավորվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, որը առաջիկա օրերին չի մեղմվելու։

«Ուստի կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոները, ձեր կողմից կրակի հետ ցանկացած անզգուշություն, կարող է աղետալի հրդեհների պատճառ դառնալ», - զգուշացրել է նա։

Ինչպես հայտնել է Հայհիդրոմետծառայությունը, Երևանում օգոստոսի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Չորեքշաբթի սպասվում է +37…+39 ջերմաստիճան տաքություն: ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ օդի առավելագույն ջերմաստիճան` +38C, գրանցվել է 1969 թ.-ին:-0-