Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Երևանի քաղաքապետարանը շնորհակալագիր է հանձնել «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը

22.10.2015, 18:27
Երևանի քաղաքապետարանը շնորհակալագիր է շնորհել «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը «էրեբունի–Երևան» 2797–ամյակին նվիրված միջոցառումները լուսաբանելու համար։
Երևանի քաղաքապետարանը շնորհակալագիր է հանձնել «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետարանը շնորհակալագիր է շնորհել «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը «էրեբունի–Երևան» 2797–ամյակին նվիրված միջոցառումները լուսաբանելու համար։

Շնորհակալագրում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ստորագրության տակ, մասնավորապես, նշվում է, որ Երևանի քաղաքապետարանը երախտագիտություն է հայտնում «ԱՌԿԱ» ԼԳ–ին տոնակատարությանը նվիրված միջոցառումների լուսաբանմանը մասնակցելու և ներդրում կատարելու համար։

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996 թ.–ի մայիսի 1–ից։ Գործակալությունը մասնագիտանում է ֆինանսատնտեսական տեղեկատվության ոլորտում։ Այսօր «ԱՌԿԱ» մեդիահոլդինգում ներառված են նաև հեռահաղորդակցական և բարձր տեխնոլոգիաների ոլորտը լուսաբանող teleсom.arka.am և armbanks.am ֆինանսաբանկային պորտալները։–0–