Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+27

Առաջիկա 5 օրերը կանցնեն արևառատ և բավականին տաք

02.11.2017, 11:11
Երկրում իսկական հայաստանյան աշուն է, վայելե՜ք։
Առաջիկա 5 օրերը կանցնեն արևառատ և բավականին տաք

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։

«Առաջիկա 5 օրերը կանցնեն արևառատ և բավականին տաք, իսկական հայաստանյան աշուն», – տեղեկացնում է  ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook–յան իր էջում։

Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, նոյեմբերի 2–ից օդի ջերմաստիճանը կնվազի 2–4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 2–3 աստիճանով։ Քամին կլինի արևմտյան` 3–8 մ/վ արագությամբ։

Միաժամանակ նոյեմբերի 6–ից մարզերից շատերում և Երևանում սպասվում է անձրև։
Առաջիկա օրերին Երևանում ցերեկը կանխատեսվում է +16...+18 աստիճան, գիշերը` +6...+8։–0–