Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է փոփոխական եղանակ

02.05.2016, 11:47
Հայպետհիդրոմետը եղանակի բացասական կանխատեսում է ներկայացնում առաջիկա օրերի համար։
Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է փոփոխական եղանակ

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայպետհիդրոմետը եղանակի բացասական կանխատեսում է ներկայացնում առաջիկա օրերի համար։

Այսպես, մայիսի 2–ին Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում և Արցախում սպասվում է կարճատև անձրև, իսկ մայիսի 3–6–ին առավելապես օրվա երկրորդ և գիշերվա առաջին կեսին գրեթե բոլոր մարզերում և Երևանում հնարավոր է կարկուտ։

Քամին կլինի հարավ–արևմտյան` 2–7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15–20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 3–ից կբարձրանա 2–4 աստիճանով։ Երևանում երկուշաբթի օդի ջերմաստիճանը կկազմի զրոյից բարձր 21–23 աստիճան, հետագա երեք օրերին` +24...+26 աստիճան, իսկ ուրբաթ կնվազի մեկ աստիճանով։–0–