Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, ճանապարհներին` մերկասառույց

30.12.2015, 11:11
Առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք։
Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, ճանապարհներին` մերկասառույց

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց, հաղորդում է Հայպետհիդրոմետը։

Մասնավորապես, դեկտեմբերի 30-ի գիշերը, հունվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ից հունվարի 2-ը սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք։

Քամին կլինի հյուսիս-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ: Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը աստիճանաբար կնվազի 16-18 աստիճանով:

Մայրաքաղաք Երևանում դեկտեմբերի 30-ի գիշերը, հունվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ից հունվարի 2-ը սպասվում է ձյուն։

Օդի ջերմաստիճանը Երևանում դեկտեմբերի 30–ի ցերեկը կտատանվի զրոյից բարձր 2–4 աստիճանի սահմանում, իսկ դեկտեմբերի 31–ի ցերեկն աստիճանաբար կնվազի` հասնելով զրոյից ցածր 1 աստիճանի։ Հունվարի 2–ին ցերեկը օդի ջերմաստիճանը կրկին կնվազի` հասնելով զրոյից ցածր 3–5 աստիճանի։–0–