Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Առաջիկայում կհրապարակվի Քոչարյանի ունեցվածքի մասին ուսումնասիրությունը. Վանեցյան

27.09.2018, 14:21
Առաջիկայում կհրապարակվեն տեղեկություններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մասին։
Առաջիկայում կհրապարակվի Քոչարյանի ունեցվածքի մասին ուսումնասիրությունը. Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Առաջիկայում կհրապարակվեն տեղեկություններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մասին։ Այս մասին հինգշաբթի կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

Վանեցյանը սեպտեմբերի 11–ին կայացած ասուլիսի ժամանակ խոստացել էր պատմել Քոչարյանի ունեցվածքի մասին։ Նա նշել է, որ խոսքն այն մասին է, թե ինչպես է 6 մլն դոլար կաշառքի դիմաց ձեռք բերվել Երևանի «Կոնգրես» հյուրանոցը և այլ ունեցվածք։ Վանեցյանը վստահեցրել է, որ ունի անհրաժեշտ ապացույցներ։

«Ուսումնասիրությունն իրականացվում է, առաջիկայում կհրապարակվի», - հայտարարեց Վանեցյանը։

Ավելի վաղ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը, դատարան հայց է ներկայացրել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ։

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, հայցվորը պահանջել է փոխհատուցում զրպարտության դիմաց և հայտարարության հրապարակային հերքում, սակայն միաժամանակ չի նշվում, թե ինչ հայտարարության մասին է խոսքը։–0–