Рейтинг@Mail.ru
USD
377.27
EUR
437.9
RUB
4.7436
GEL
138.38
2026 թ. մարտի 12, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունն արժանացել է Եվրասիական բանկի պատվոգրին

10.09.2018, 13:20
«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունն արժանացել է Եվրասիական բանկի պատվոգրին` Հայաստանում Եվրասիական օրակարգի լուսաբանման համար։

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունն արժանացել է Եվրասիական բանկի պատվոգրին

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունն արժանացել է Եվրասիական բանկի պատվոգրին` Հայաստանում Եվրասիական օրակարգի լուսաբանման համար։

Պատվոգիրը շնորհվել է Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում անցկացված Եվրասիական ԶԼՄ-ների կոնգրեսի շրջանակում։

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը (www.arka.am) գործում է 1996 թ.–ի մայիսի 1–ից։ Այն մասնագիտանում է ֆինանսատնտեսական տեղեկատվության ոլորտում։ Այսօր «ԱՌԿԱ» մեդիահոլդինգում ներառված է նաև հեռահաղորդակցական և բարձր տեխնոլոգիաների teleсom.arka.am պորտալն ու armbanks.am ֆինանսաբանկային պորտալը։ Գործակալությունը կանոնավոր կերպով հանդես է գալիս որպես բազմաթիվ միջազգային կոնֆերանսների, համաժողովների և ցուցահանդեսների ինֆորմացիոն հովանավոր։–0–