Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+8

Քննարկվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

23.09.2016, 20:50
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է Երևանում կայանալիք Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Քննարկվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է հոկտեմբերի 13-ից 15-ը Երևանում կայանալիք Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են զինված ուժերում ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառումները: Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին զորահանդեսի կազմակերպիչներին և մասնակիցներին զորահանդեսը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:–0–