Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Առողջապահության նախարարն առաջարկում է գրիպի պատճառով ևս մեկ շաբաթով հետաձգել արձակուրդները

14.01.2016, 11:36
ԱՆ նախարար Արմեն Մուրադյանը կառավարության նիստի ժամանակ առաջարկեց գրիպի պատճառով ևս մեկ շաբաթով հետաձգել դպրոցների և նախադպրոցական հաստատությունների արձակուրդները։
Առողջապահության նախարարն առաջարկում է գրիպի պատճառով ևս մեկ շաբաթով հետաձգել արձակուրդները

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ առաջարկեց գրիպի պատճառով ևս մեկ շաբաթով հետաձգել դպրոցների և նախադպրոցական հաստատությունների արձակուրդները։

Մուրադյանի խնդրանքով ձմեռային արձակուրդներն ավելի վաղ հունվարի 11–ից երկարացվել էին մինչև հունվարի 18–ը։

«Այս միջոցառումները հանգեցրին դրական արդյունքների։ Հիվանդացության դեպքերի թիվը նվազման միտում է գրանցում։ Առաջարկում ենք ևս մեկ շաբաթով հետաձգել պարապմունքները, քանի որ ռիսկի հիմնական խումբը մինչև 18 տարեկան երեխաներն են», – ասաց նախարարը։

Վերջին տվյալներով` Հայաստանում «խոզի գրիպի» հետևանքով առաջացած բարդություններից մահացել է 11 մարդ։–0–