Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

Արտերկրի դպրոցներում սովորող հայ զորակոչիկները բանակից տարկետում կստանան

21.03.2018, 15:08
ՀՀ ԱԺ–ն վերջնական ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները։
Արտերկրի դպրոցներում սովորող հայ զորակոչիկները բանակից տարկետում կստանան

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն չորեքշաբթի նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները։

Ինչպես նշեց նախագծի հեղինակ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը, ՀՀ քաղաքացիներին, ովքեր 18 տարեկան են և դեռ սովորում են դպրոցում, հնարավորություն է ընձեռվում անցնել զինվորական ծառայության ուսումն ավարտելուց հետո։

«Խոսքն այն երեխաների համար, ովքեր սովորում են արտասահմանում։ Կարծում եմ` մենք ունեցել ենք բացթողումներ և չենք քննարկել այս հարցը։ Առաջարկում եմ լրամշակել օրենքը` արտերկրում սովորող երեխաներին բանակից տարկետման հնարավորություն ընձեռելով», – ասաց Պողոսյանը։

Հայկական օրենսդրության համաձայն, երկրում զորակոչային տարիքը 18 տարեկանն է` հաշվի առնելով այն, որ երկրում գործում է կրթության 12–ամյա համակարգ (երեխաները դպրոց են ընդունվում 6 տարեկանում) որոշ աշակերտներ չեն հասցնում ավարտել դպրոցը։ Այս կապակցությամբ նրանց համար տարկետման հնարավորություն է ընձեռվել ուսումն ավարտելու նպատակով։

Միաժամանակ ըստ օրենսդրության` ՀՀ արակ սեռի բոլոր քաղաքացիները, ովքեր 18 տարեկան են, պարտադիր պետք է զորակոչվեն բանակ։ Եթե 18 տարեկանը լրանալուց հետո ՀՀ քաղաքացին չի ներկայանում զինվորական կոմիսարիատ, ապա նա համարվում է դասալիք, և նրա նկատմամբ հայտարարվում է հետախուզում։ Այս դեպքում ՀՀ քաղաքացու նկատմամբ, ով գտնվում է զորակոչային տարիքում, արտերկրից հայրենիք վերադառնալուց հետո կարող է հարուցվել քրեական գործ զինվորական ծառայությունից խուսափելու փաստով։–0–