Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+9

Հայաստանի ավագ դպրոցի աշակերտները կկարողանան ՄՊՔ թեստ հանձնել և արձակուրդների ժամանակ Ուրալի դաշնային համալսարանի ուսանող դառնալ

07.11.2013, 11:28
Հայաստանի ավագ դպրոցի աշակերտները կարող են ՄՊՔ թեստ հանձնել և արձակուրդների ժամանակ Ուրալի դաշնային համալսարանի ուսանող դառնալ, հայտնում են բուհի մամուլի ծառայությունից։
Հայաստանի ավագ դպրոցի աշակերտները կկարողանան ՄՊՔ թեստ հանձնել և արձակուրդների ժամանակ Ուրալի դաշնային համալսարանի ուսանող դառնալ
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ավագ դպրոցի աշակերտները կարող են ՄՊՔ թեստ հանձնել և արձակուրդների ժամանակ Ուրալի դաշնային համալսարանի ուսանող դառնալ, հայտնում են բուհի մամուլի ծառայությունից։

«2013թ.–ի նոյեմբերի 10–ին ավարտվում է «Թեստ–դրայվ` Ուրալի դաշնային համալսարանում» նախագծի մասնակցության գրանցումը։ Համալսարանի ակցիան թույլ կտա ավագ դպրոցի ամենատաղանդավոր, ակտիվ և ստեղծարար աշակերտներին իրական ուսանողական կյանք մտնել։ Նրանք կկարողանան ապրել ուսանողական հանրակացարանում, այցելել դասախոսությունների, շփվել դասախոսների հետ և արժեքավոր խորհրդատվություններ ստանալ ՄՊՔ հանձնման վերաբերյալ։ Այսպիսով, դաշնային համալսարաններից խոշորագույնը ձգտում է օգնել յուրաքանչյուր դպրոցականի ընդունվելու համար ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու հարցում, մասնագիտության ճիշտ ընտրություն կատարել և գրագետ կառուցել հաջողության անձնական հետագիծը։  Նախնական փուլը կանցկացվի 2014թ.–ի հունվարի 9–ին և 10–ին Եկատերինբուրգում»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Երկու օրով համալսարանում հայտնվելու համար, անհրաժեշտ է «Ռուսաստանի բարձրագույն կրթություն։ Որակյալ, Հասանելի։ Ինձ համար» թեմայով նյութ պատրաստել, այն տեղադրել www.testdrive.urfu.ru կայքում, հաղթել ինտերնետ քվեարկությանը և ժյուրիի բարձր գնահատականը ստանալ։

«Թեստ–դրայվ` Ուրալի դաշնային համալսարանում» նախագծի մասնակցության համար արդեն գրանցվել  է 316 թիմ` 1417 մասնակիցների քանակով։  Նրանցից 138–ը ներկայացնում են մերձավոր արտերկրի երկրները։ Գրանցման ավարտի ամսաթիվը` 2013թ.–ի նոյեմբերի 10։ –0