Հայաստանում աղանդավորները սկսել են ակտիվորեն ներխուժել ուժային կառույցներ և բանակ
11.12.2013,
16:26
Աղանդավորական կառույցները սկսել են ակտիվորեն ներխուժել ուժային կառույցներ և բանակ, հայտարարեց Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Աղանդավորական կառույցները սկսել են ակտիվորեն ներխուժել ուժային կառույցներ և բանակ, հայտարարեց Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը։
«Բազմաթիվ օրինակներ կան, որ աղանդավորները սկսել են ակտիվորեն գործել բանակում և փորձում են քարոզել։ Այսինքն «հոգեորսություն» է իրականացվում»,– չորեքշաբթի ասուլիսի ժամանակ հայտնեց նա` ավելացնելով, որ ինքն անձամբ ութ նման դեպք գիտի։
Ամարյանն ավելացրեց, որ ՊՆ ղեկավարությունը տեղյակ է այդ խնդրի մասին, և ավելացրեց, որ իրեն զարմացնում է այն փաստը, որ նախարարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում այդ երևույթը կանխելու համար։
«Նովոստի–Արմենիա» գործակալության այն հարցին, թե արդյո՞ք բանակի և ուժային կառույցների նկատմամբ աղանդների հետաքրքրությունը կապված է «հոգեորսության» հետ, Ամարյանը նշեց. «Քանի որ Հայաստանում բոլոր աղանդները և համանման կառույցները ֆինանսավորվում և ղեկավարվում են արտասահմանից, ապա, բացի հոգեորսությունից, չի բացառվում, որ սա նաև լրտեսական տեղեկություններ հավաքելու հարց է»։
Այդ կապակցությամբ նա ավելացրեց, որ աղանդավորական կառույցների աշխարհագրական տեղաբաշխման վերլուծությունը ցույց է տալիս, որ հաճախ դրանք տեղակայվում են զորամասերի մոտակայքում։ –0–