Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+23

Այսօր փակ կլինեն Երևանի կենտրոնի որոշ փողոցներ

18.12.2017, 15:25
Այսօր փակ կլինեն Երևանի կենտրոնական փողոցներից մի քանիսը։
Այսօր փակ կլինեն Երևանի կենտրոնի որոշ փողոցներ

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 18-ին ժամը 20:00-ից 21:30-ը ավտոտրանսպորտային երթևեկի համար փակ կլինեն Երևանի որոշ ճանապարհներ:

Մայրաքաղաքի տոնական լույսերի միացման միջոցառման փորձի իրականացման նպատակով դեկտեմբերի 18-ին ժամը 20:00-ից 21:30-ը ավտոտրանսպորտային երթևեկի համար փակ կլինի Տիգրան Մեծի պողոտայից և Նալբանդյան փողոցից դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհահատվածները, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Վերոնշյալ ճանապարհահատվածներով իրականացվող հասարակական տրանսպորտի աշխատանքը կապահովվի շրջանցիկ ճանապարհներով:

«Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը», - նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրությունում:–0–