Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Շառլ Ազնավուրը կոչ է արել ստորագրել խնդրագիր` ի աջակցություն հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի

18.11.2013, 15:07
Ֆրանսահայ լեգենդար ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրն իր ֆեյսբուքյան էջում խնդրագիր է տեղադրել, որտեղ կոչ է անում աջակցել հայտնի դերասան և երգիծաբան Վարդան Պետրոսյանին։
Շառլ Ազնավուրը կոչ է արել ստորագրել խնդրագիր` ի աջակցություն հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ֆրանսահայ լեգենդար ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրն իր ֆեյսբուքյան էջում խնդրագիր է տեղադրել, որտեղ կոչ է անում աջակցել հայտնի դերասան և երգիծաբան Վարդան Պետրոսյանին։

Հոկտեմբերի 20–ի ուշ երեկոյան Եղվարդ–Երևան ավտոճանապարհին իրար էին բախվել երկու ավտոմեքենա, ինչի հետևանքով մեքենաներից մեկի վարորդը և ևս վեց ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ ուղևորներից երկուսը մահացել էին։

Տուժածների թվում էր նաև հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը, ով վիրահատվել էր։ Բժիշկները հեռացրել էին նրա  փայծաղն ու կարել լյարդի պատռվածքները։ Պետրոսյանը նոյեմբերի 3–ին դուրս էր գրվել հիվանդանոցից։

Այս փաստով ոստիկանությունը հարուցել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242–րդ հոդվածի 3 կետի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության կանոնների խախտում և տրանսպորտային միջոցների շահագործում, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու և ավել մարդու մահվան), որը 4–6 տարի ազատազրկում է նախատեսում։

Նոյեմբերի 6–ին հայտնի երգիծաբան Վարդան Պետրոսյանը ձերբակալվել էր ճանապարհային երթևեկության կանոնների խախտման կասկածանքով, որը երկու մարդու կյանք է խլել։ Սակայն առողջական վիճակի վատացման հետ կապված` տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն,  որտեղ հետազոտություն է անցել, այնուհետև տեղափոխվել Երևանի «Սթրես» հոգեկան առողջության վերականգնման կենտրոն։

«Օգնեք Վարդանին` ստորագրելով այս առցանց խնդրագիրը նրան շտապ հիվանդանոց տեղափոխելու և ապաքինման անհրաժեշտ խնամք ստանալու համար։ Նա մեր յուրաքանչյուրի կարիքն ունի։ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ»,– նախօրեին իր էջում գրել է Ազնավուրը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, Կոտայքի մարզի դատախազ Վազգեն Ռշտունուն ուղղված խնդրագիրը տվյալ պահին հավաքել է արդեն 4,898 ստորագրություն։

Նախորդ շաբաթ արվեստի ավելի քան 20 հայ գործիչներ նամակով դիմեցին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և Կոտայքի մարզի դատախազ Վազգեն Ռշտոնուն` Վարդան Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու պահանջով։ Դերասանին նաև աջակցեցին «Աջակցենք Վարդան Պետրոսյանին» քաղաքացիական ակցիայի շուրջ հարյուր մասնակիցներ, ովքեր նոյեմբերի 12–ին հավաքվեցին ՀՀ  կառավարության շենքի մոտ` դերասանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու պահանջով։ Նույն օը Վարդան Պետրոսյանը, ով գտնվում է «Կալանավորների համար նախատեսված հիվանդանոց»
քրեակատարողական հաստատությունում, այցելեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։

Վարդան Պետրոսյանը հանրաճանաչ դարձավ 80–ականների վերջին, երբ սկսնակ թատերագիր Վահրամ Սահակյանի հետ միասին ստեղծեց «Ոզնիներ» կատակերգական թատրոն–ստուդիան։ 90–ականներին դերասանը տեղափոխվեց Ֆրանսիա, որտեղ շարունակեց իր ստեղծագործական գործունեությունը Ռոբեր Օսեյնի գլխավորած «Մարինյի» թատրոնում։
Երևանում Պետրոսյանի բեմադրություններն անցնում են լեփ–լեցուն դահլիճներում։–0–