Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-5

Բարի գալուստ Հայաստան. ՀՀ–ն ներառվել է զբոսաշրջիների համար անվտանգ երկրների ցանկում

18.01.2019, 15:52
International SOS ընկերությունը ներառել է Հայաստանը զբոսաշրջային ուղևորությունների համար ամենաանվտանգ երկրների ցանկում:
 Բարի գալուստ Հայաստան. ՀՀ–ն ներառվել է զբոսաշրջիների համար անվտանգ երկրների ցանկում

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ/. International SOS ընկերությունը, որը բժշկական և այլ ռիսկերի կառավարման հարցերով աշխարհի խոշորագույն ապահովագրական ընկերություններից է, ներառել է Հայաստանը զբոսաշրջային ուղևորությունների համար ամենաանվտանգ երկրների ցանկում:

«Բռնի հանցագործությունների մակարդակը ցածր է, իսկ ռասայական, կրոնական և քաղաքական բռնությունը կամ քաղաքացիական անկարգությունները հազվադեպ են: Ահաբեկչության սպառնալիքի դեպքում սահմանափակ են ահաբեկչական խմբավորումների օպերատիվ հնարավորությունները, իսկ ահաբեկչությունները հազվադեպ երևույթ են: Անվտանգության և վթարային ծառայությունները գործում են արդյունավետ, իսկ ենթակառուցվածքը կարգավորված է: Արդյունաբերական պատահարները և հասարակական տրանսպորտի գործունեության խափանումը հազվադեպ երևույթ է», - նշվում է սպառնալիքի ցածր մակարդակ ունեցող երկրների բնութագրության մեջ, որոնց դասվում է նաև Հայաստանը։

Փաստաթղթի հեղինակները նաև նշել են, որ Արցախը և Ադրբեջանի հետ սահմանակից տարածքները համարվում են բարձր ռիսկային:

Հետխորհրդային երկրներից այս ցուցակում են ներառված նաև Ուզբեկստանը, Բելառուսը, Մոլդովան, Վրաստանը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան և Ադրբեջանը, բացառությամբ սահմանամերձ տարածքների:

Վտանգի միջին մակարդակի երկրների ցանկում ներառված են Ռուսաստանը, Ուկրաինան, Ղազախստանը, Թուրքմենստանը, Տաջիկստանը, իսկ վտանգի ամենաբարձր մակարդակը ստացել է Ղրղըզստանը:-0-