Рейтинг@Mail.ru
USD
381.21
EUR
443.92
RUB
4.8108
GEL
141.5
2026 թ. հունվարի 11, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Բավրայի անցակետը փակ է վրացական կողմից

19.01.2016, 13:45
ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ Վրաստանի տարածքում ուժեղ ձնաբուք է Նինոծմինդա-Ժդանովական ճանապարհահատվածում, ինչից ելնելով փակվել է Բավրայի մաքսակետի վրացական հատվածը:
 Բավրայի անցակետը փակ է վրացական կողմից
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ Վրաստանի տարածքում ուժեղ ձնաբուք է Նինոծմինդա-Ժդանովական ճանապարհահատվածում, ինչից ելնելով փակվել է Բավրայի մաքսակետի վրացական հատվածը:

ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել Հայաստան-Վրաստան սահմանի չեզոք գոտում գտնվող քաղաքացիների հետ: Նրանց տեղեկացրել են ստեղծված իրավիճակի մասին և խնդրել հետ վերադառնալ` հնարավոր խցանումներից խուսափելու համար:

«ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը հորդորում է քաղաքացիներին առայժմ զերծ մնալ նշված ուղղություններով երթևեկելուց»,-ասված է հաղորդագրության մեջ:

Վրաստանի տարածքում իրականացվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:

 ՀՀ ՏԿԱԻՆ-ը խոստանում է  այս մասին լրացուցիչ տեղեկատվություն հաղորդել:-0-