Հայաստանում որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են ձյան պատճառով. ԱԻՆCINHAYASTAN465
18.12.2013,
13:04
Հրազդան-Ջրառատ, Բերդ-Ճամբարակ և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները դժվարանցանելի են առատ ձյան տեղումների պատճառով, հաղորդվում է ՀՀ ԱԻՆ կայքում։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հրազդան-Ջրառատ, Բերդ-Ճամբարակ և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները դժվարանցանելի են առատ ձյան տեղումների պատճառով, հաղորդվում է ՀՀ ԱԻՆ կայքում։
«Ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են», – նշվում է հաղորդագրության մեջ։
Վայք-Սիսիան ավտոճանապարհին (Սարավան գյուղի մոտ), Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում, Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Լոռու մարզի Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհներին, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում առկա է մերկասառույց:
«ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում», – նշվում է ԱԻՆ կայքում։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար, իսկ մնացած ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:–0–