Նախօրեին կատարվել է COVID-19–ի 18141 թեստ, հաստատվել է 2096 նոր դեպք, 1258 մարդ առողջացել է, 43 մարդ մահացել է.ԱՆ
29.10.2021,
12:49
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 304 546 դեպք, որոնցից 265 936-ն` առողջացած

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում հոկտեմբերի 29-ի` ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է COVID-19–ի 2096 նոր դեպք, կատարվել է 18 141 թեստավորում, առողջացել է 1258 մարդ, 43 մարդ մահացել է։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 304 546 դեպք, որոնցից 265 936-ն` առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 31 090 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6232 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1288 է:
Ընդհանուր կատարվել է 2 066 269 թեստավորում:–0–