Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+36

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 206 նոր դեպք, 128 մարդ առողջացել է, 5 մարդ մահացել է. ԱՆ

17.02.2021, 12:17
Փետրվարի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169597 դեպք, որոնցից 161476-ն` առողջացած, 3155-ը` մահվան ելքով
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 206 նոր դեպք, 128 մարդ առողջացել է, 5 մարդ մահացել է. ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի./ԱՌԿԱ/. Փետրվարի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169597 դեպք, որոնցից 161476-ն` առողջացած, 3155-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4173 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 691146 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3431 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 206 նոր դեպք: Ունենք 128 առողջացած և 5 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 793 է:–0–