Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+27

Հայաստանում գրանցվել է COVID-19–ի 295 նոր դեպք, 162 մարդ առողջացել է, 2–ը` մահացել. ԱՆ

17.09.2020, 11:29
Հայաստանում գրանցվել է COVID-19–ի 295 նոր դեպք, 162 մարդ առողջացել է, 2–ը` մահացել
Հայաստանում գրանցվել է COVID-19–ի 295 նոր դեպք, 162 մարդ առողջացել է, 2–ը` մահացել. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46671 դեպք, որոնցից 42231-ն` առողջացած, 925-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:    

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3232 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 252158 թեստավորում: 

«Այսպիսով` երեկ կատարվել է 4319 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 295 նոր դեպք: Ունենք 162 առողջացած», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 84 (կին) և 66 (տղամարդ) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։–0–