Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+30

Հայաստանում COVID-19–ի նոր դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 2,3 անգամ

27.06.2022, 15:51
Շարունակում է բուժում ստանալ 178 պացիենտ
Հայաստանում COVID-19–ի նոր դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 2,3 անգամ

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում հունիսի 20–26–ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսի 139 նոր դեպք` մեկ շաբաթ առաջ գրանցված 60 դեպքի համեմատ, հաղորդում ՀՀ առողջապահության նախարարությունը։ 

Գերատեսչության տվյալներով, շարունակում է բուժում ստանալ 178 պացիենտ։

Հաշվետու շաբաթվա ընթացքում կատարվել է 4780 ՊՇՌ թեստ։ Առողջապահության նախարարության տվյալներով, այդ ընթացքում առողջացել է 62 մարդ, 1 պացիենտ մահացել է։

Հայաստանում համաճարակի ամբողջ ընթացքում հաստատվել է COVID-19–ի 423 243 դեպք, 412 755 մարդ առողջացել է, 8626 մարդ մահացել է, հաստատված COVID-19–ով ևս 1686 պացիենտ մահացել է այլ պատճառներից։

Հանրապետությունում կատարվել է կորոնավիրուսի 3 132 461 թեստ։–0–