Հայաստանում գրանցվել է COVID-19–ի 357 նոր դեպք, 797 մարդ առողջացել է, 17 մարդ մահացել է. ԱՆ–ն մանրամասնում է
14.12.2020,
12:29
Դեկտեմբերի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 148682 դեպք, որոնցից 125966-ն` առողջացած, 2503-ը` մահվան ելքով
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 148682 դեպք, որոնցից 125966-ն` առողջացած, 2503-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19595 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 549732 թեստավորում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Այսպիսով` երեկ կատարվել է 1373 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 357 նոր դեպք: Ունենք 797 առողջացած և 17 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 618 է:–0–