Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+24

Նախօրեին կատարվել է COVID-19–ի 3619 թեստավորում, հաստատվել է 66 նոր դեպք, 438 մարդ առողջացել է, 17 մարդ մահացել է. ԱՆ

13.12.2021, 11:16
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342604 դեպք, որոնցից 325832 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 7476 պացիենտ
Նախօրեին կատարվել է COVID-19–ի 3619 թեստավորում, հաստատվել է 66 նոր դեպք, 438 մարդ առողջացել է, 17 մարդ մահացել է. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում դեկտեմբերի 13-ի`ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 66 նոր դեպք, կատարվել է 3619 թեստավորում, առողջացել է 438 մարդ, մահացել է 17 մարդ, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342604 դեպք, որոնցից 325832 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 7476 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7819 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1477 է:

Ընդհանուր կատարվել է 2 451 381 թեստավորում:–0–