Рейтинг@Mail.ru
2025 թ. հուլիսի 9, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

Հայաստանում գրանցվել է COVID-19–ի 396 նոր դեպք, առողջացել է 471 մարդ, մահացել է 11 մարդ. ԱՆ

15.01.2021, 12:16
Հունվարի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 163972 դեպք, որոնցից 152320-ն` առողջացած, 2974-ը` մահվան ելքով
Հայաստանում գրանցվել է COVID-19–ի 396 նոր դեպք, առողջացել է 471 մարդ, մահացել  է 11 մարդ. ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի./ԱՌԿԱ/. Հունվարի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 163972 դեպք, որոնցից 152320-ն` առողջացած, 2974-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7952 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 619066 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2546 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 396 նոր դեպք: Ունենք 471 առողջացած և մահվան 11 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 726 է:–0–