Рейтинг@Mail.ru
USD
384.11
EUR
450.45
RUB
4.8838
GEL
141.38
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+28

Հայաստանում գրանցվել է COVID-19–ի 479 նոր դեպք, 880 մարդ առողջացել է, 22 մարդ մահացել է. ԱՆ

05.04.2021, 13:09
Ապրիլի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 197113 դեպք, որոնցից 176889-ն` առողջացած, 3614-ը` մահվան ելքով
Հայաստանում գրանցվել է COVID-19–ի 479 նոր դեպք, 880 մարդ առողջացել է, 22 մարդ մահացել է. ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի./ԱՌԿԱ/. Ապրիլի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 197113 դեպք, որոնցից 176889-ն` առողջացած, 3614-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15851 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 876820 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3581 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 479 նոր դեպք: Ունենք 880 առողջացած և 22 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 923 է:–0–