Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

Նախօրեին կատարվել է COVID-19–ի 4889 թեստ, հաստատվել է 180 նոր դեպք, 112 մարդ առողջացել է, 7 մարդ մահացել է.ԱՆ

27.07.2021, 12:44
Հուլիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 229 090 դեպք, որոնցից 219 280 -ն` առողջացած, 4597-ը` մահվան ելքով
Նախօրեին կատարվել է COVID-19–ի 4889 թեստ, հաստատվել է 180 նոր դեպք, 112 մարդ առողջացել է, 7 մարդ մահացել է.ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի./ԱՌԿԱ/. Հուլիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 229 090 դեպք, որոնցից 219 280 -ն` առողջացած, 4597-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4097 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 315 245 թեստավորում: 

Այսպիսով` երեկ կատարվել է 4889 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 180 նոր դեպք: Ունենք 112 առողջացած և 7 մահվան դեպք: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1116 է:–0–