Նախօրեին կատարվել է COVID-19-ի 5659 թեստավորում, հաստատվել է 1417 նոր դեպք, 2825 մարդ առողջացել է, 25 մարդ մահացել է. ԱՆ
18.02.2022,
11:52
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 413295 դեպք, որոնցից 386193 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 17239 պացիենտ
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի./ԱՌԿԱ/. Փետրվարի 18-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1417 նոր դեպք, կատարվել է 5659 թեստավորում, առողջացել է 2825 մարդ, մահացել է 25 մարդ, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 413295 դեպք, որոնցից 386193 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 17239 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8278 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 2851836 թեստավորում:-0-