Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+11

Նախօրեին կատարվել է COVID-19–ի 5666 թեստ, հաստատվել է 524 նոր դեպք, 361 մարդ առողջացել է, 14 մարդ մահացել է.ԱՆ

31.08.2021, 12:05
Օգոստոսի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 242 135 դեպք, որոնցից 227 026-ն` առողջացած, 4844-ը` մահվան ելքով
Նախօրեին կատարվել է COVID-19–ի 5666 թեստ, հաստատվել է 524 նոր դեպք, 361 մարդ առողջացել է, 14 մարդ մահացել է.ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի./ԱՌԿԱ/. Օգոստոսի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 242 135 դեպք, որոնցից 227 026-ն` առողջացած, 4844-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9110 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 540 436 թեստավորում: 

Այսպիսով` երեկ կատարվել է 5666 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 524 նոր դեպք: Ունենք 361 առողջացած, 14 մահվան դեպք: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1152 է:–0–