Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+35

Նախօրեին կատարվել է COVID–19–ի 5900 թեստ, հաստատվել է 264 նոր դեպք, 199 մարդ առողջացել է, 4 մարդ մահացել է.ԱՆ

30.07.2021, 12:45
Հուլիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 229 867 դեպք, որոնցից 219 701-ն` առողջացած, 4608-ը` մահվան ելքով
Նախօրեին կատարվել է COVID–19–ի 5900 թեստ, հաստատվել է 264 նոր դեպք, 199 մարդ առողջացել է, 4 մարդ մահացել է.ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի./ԱՌԿԱ/. Հուլիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 229 867 դեպք, որոնցից 219 701-ն` առողջացած, 4608-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4437 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 334 007 թեստավորում: 

Այսպիսով` երեկ կատարվել է 5900 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 264 նոր դեպք: Ունենք 199 առողջացած և 4 մահվան դեպք: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1121 է:–0–