Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+11

Նախօրեին կատարվել է COVID-19–ի 6492 թեստ, հաստատվել է 303 նոր դեպք, 208 մարդ առողջացել է, 4 մարդ մահացել է.ԱՆ

06.08.2021, 11:24
Օգոստոսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 231 625 դեպք, որոնցից 220 825-ն` առողջացած, 4636-ը` մահվան ելքով
Նախօրեին կատարվել է COVID-19–ի 6492 թեստ, հաստատվել է 303 նոր դեպք, 208 մարդ առողջացել է, 4 մարդ մահացել է.ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի./ԱՌԿԱ/. Օգոստոսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 231 625 դեպք, որոնցից 220 825-ն` առողջացած, 4636-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահութան նախարարությունը: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5040 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 378 897 թեստավորում: 

Այսպիսով` երեկ կատարվել է 6492 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 303 նոր դեպք: Ունենք 208 առողջացած, 4 մահվան դեպք:–0–