Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

Նախօրեին կատարվել է COVID-19–ի 6904 թեստ, հաստատվել է 891 նոր դեպք, 534 մարդ առողջացել է, 22 մարդ մահացել է.ԱՆ

05.10.2021, 12:04
Հոկտեմբերի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 266 208 դեպք, որոնցից 245 376-ն` առողջացած, 5419-ը` մահվան ելքով
Նախօրեին կատարվել է COVID-19–ի 6904 թեստ, հաստատվել է 891 նոր դեպք, 534 մարդ առողջացել է, 22 մարդ մահացել է.ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 266 208 դեպք, որոնցից 245 376-ն` առողջացած, 5419-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14 193 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 761 967 թեստավորում, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը: 

Այսպիսով` երեկ կատարվել է 6904 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 891 նոր դեպք: Ունենք 534 առողջացած, 22 մահվան դեպք: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1220 է:–0–