Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Նախօրեին կատարվել է COVID–19–ի 7472 թեստ, հաստատվել է 903 նոր դեպք, 897 մարդ առողջացել է, 43 մարդ մահացել է.ԱՆ

12.10.2021, 12:27
Հոկտեմբերի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 273 860 դեպք, որոնցից 250 055-ն` առողջացած, 5618-ը` մահվան ելքով
Նախօրեին կատարվել է COVID–19–ի 7472 թեստ, հաստատվել է 903 նոր դեպք, 897 մարդ առողջացել է, 43 մարդ մահացել է.ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 273 860 դեպք, որոնցից 250 055-ն` առողջացած, 5618-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 959 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 818 603 թեստավորում: 

Այսպիսով` երեկ կատարվել է 7472 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 903 նոր դեպք: Ունենք 897 առողջացած, 43 մահվան դեպք: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1228 է:–0–