Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+9

Ցուրտ եղանակն ու մառախուղը կպահպանվեն Երևանում և Արարատյան դաշտավայրում ևս մի քանի օր

09.01.2017, 10:56
Առաջիկա հինգ օրը Երևանում և Արարատյան դաշտավայրում կպահպանվեն ցուրտ եղանակն ու մառախուղը։
Ցուրտ եղանակն ու մառախուղը կպահպանվեն Երևանում և Արարատյան դաշտավայրում ևս մի քանի օր

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/. Առաջիկա հինգ օրը Երևանում և Արարատյան դաշտավայրում կպահպանվեն ցուրտ եղանակն ու մառախուղը։

Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, հունվարի 9–13–ը հանրապետության տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։ Արարատյան դաշտավայրում, ինչպես նաև Վայոց Ձորի նախալեռներում և Արագածոտնում կանխատեսվում է ամպամածություն, առանձին շրջաններում` մառախուղ և թույլ ձյուն։

Քամին կլինի արևմտյան` 3–8 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ընդհուպ մինչև ուրբաթ էապես չի փոխվի։ Երևանում առաջիկա օրերին ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի -7...-9։–0–