Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+37

Խստորեն հետևելու են դպրոցների և մանկապարտեզների սննդի մատակարարման գործընթացին

08.02.2016, 16:03
Երևանի քաղաքապետ։ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, խստորեն հետևելու են մանկապարտեզներում և դպրոցներում մատակարարների կողմից բացառապես թույլատրելի սննդի ապահովման կազմակերպմանը:
 Խստորեն հետևելու են դպրոցների և մանկապարտեզների սննդի մատակարարման գործընթացին
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետ։ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, խստորեն հետևելու են մանկապարտեզներում և դպրոցներում մատակարարների կողմից բացառապես թույլատրելի սննդի ապահովման կազմակերպմանը:

Խնչպես «Նովոստի-Արմենիային»  քաղաքապետարանից հայտնեցին, Տարոն Մարգարյանը հանձնարարել է կազմակերպել անակնկալ ստուգայցեր քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցներ եւ մանկապարտեզներ:

«Տեղերում մանրակրկիտ ուսումնասիրեք մասնավորապես դպրոցների բուֆետների աշխատանքն ու խստորեն հետեւեք մատակարարների կողմից բացառապես թույլատրելի սննդի ապահովման կազմակերպմանը: Նաեւ շարունակեք խստորեն վերահսկել մանկապարտեզներ մատակարարվող սննդի գործընթացն ու խոհանոցների աշխատանքի կազմակերպումը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ խախտումներ հայտնաբերելու դեպքում պատասխանատուները կենթարկվեն կարգապահական խիստ տույժերի` ընդհուպ աշխատանքից հեռացման:-0-