Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Դպրոցների և նախադպրոցական հաստատությունների արձակուրդները կերկարացվեն մինչև հունվարի 25–ը.նախարար

14.01.2016, 11:59
Հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները կերկարացվեն։
Դպրոցների և նախադպրոցական հաստատությունների արձակուրդները կերկարացվեն մինչև հունվարի 25–ը.նախարար

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. Հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները կերկարացվեն։

Ինչպես նշել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook–յան իր էջում, հաշվի առնելով ՀՀ առողջապահության նախարարի միջնորդությունը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի հանձնարարականը, հայտնում եմ, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները կերկարացվեն:

«Դասերը կվերսկսվեն հունվարի 25-ից», – նշել է ԿԳ նախարարը։

Նա առաջարկել է տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող, ինչպես նաև ոչ պետական հաստատություններին առաջնորդվել նույն աշխատակարգով։

«Սույն որոշումը չի տարածվում բուհերի վրա։ Տեղեկացնեմ նաև, որ բաց թողնված դասերը կլրացվեն մինչ ուսումնական տարվա ավարտը», – հայտնել է Աշոտյանը։

Ավելի վաղ ԱՆ նախարար Արմեն Մուրադյանի առաջարկով դպրոցների և նախադպրոցական հաստատությունների արձակուրդները հունվարի 11–ից երկարացվել էին մինչև հունվարի 18–ը։–0–