Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+11

Եղանակային անակնկալները Հայաստանի քաղաքացիների համար շարունակվում են

23.03.2016, 10:37
Օդերևութաբանները շարունակում են կանխատեսել եղանակային անակնկալներ։
Եղանակային անակնկալները Հայաստանի քաղաքացիների համար շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. Օդերևութաբանները շարունակում են կանխատեսել եղանակային անակնկալներ։

Հայպետհիդրոմետի հաղորդմամբ` մարտի 23–24–ին երկրի տարածքում կանխատեսվում է չոր եղանակ, իսկ մարտի 25–27–ին հնարավոր է անձրև ու ամպրոպ։ Մարտի 27–ին տեղումներ են կանխատեսվում հանրապետության գրեթե բոլոր մարզերում, իսկ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի լեռներում և Վայոց Ձորում հնարավոր են տեղումներ ձյան տեսքով։

Քամին կլինի հարավ–արևմտյան` 2–7 մետր արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մարտի 23–25–ին աստիճանաբար կբարձրանա 8–10 աստիճանով։

 Երևանում մարտի 25–26–ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, իսկ մարտի 27–ին գրեթե ողջ օր անձրև է տեղալու։ Առաջիկա հինգ օրերի ընթացքում օդի ջերմաստիճանը Երևանում կտատանվի +12...+18 աստիճանի սահմանում։ –0–