Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+21

Սաստիկ ցրտի պատճառով Երևանի քաղաքային էլեկտրացանցն աշխատում է առավելագույն բեռնվածությամբ

16.01.2014, 10:57
Երևանում օդի ցածր ջերմաստիճանի պատճառով էներգետիկները քաղաքային բաշխիչ ցանցի ծայրահեղ բեռնվածություն են գրանցել` ավելի քան 580 ՄՎտ, ինչը 50 ՄՎտ–ով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ընթացքում գրանցված առավելագույն բեռնվածության ցուցանիշից, նշվում է «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության կայքում։
Սաստիկ ցրտի պատճառով Երևանի քաղաքային էլեկտրացանցն աշխատում է առավելագույն բեռնվածությամբ
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Երևանում օդի ցածր ջերմաստիճանի պատճառով էներգետիկները քաղաքային բաշխիչ ցանցի ծայրահեղ բեռնվածություն են գրանցել` ավելի քան 580 ՄՎտ, ինչը 50 ՄՎտ–ով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ընթացքում գրանցված առավելագույն բեռնվածության ցուցանիշից, նշվում է «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության կայքում։

Հաղորդագրության համաձայն, հանրապետությունում բեռնվածությունը կազմում է 1250 ՄՎտ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1200 ՄՎտ–ի դիմաց։

«Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ բնակիչների մի մասը սենյակները տաքացնելու համար օգտագործում են էլեկտրական սարքեր։ Քանի որ առավելագույն ցուցանիշը գերազանցվել էր դեռ նախորդ տարվա դեկտեմբերին, այդ պատճառով էներգետիկները կարծում են, որ 2014 թվականի հունվարին Երևանում բեռնվածությունը կմնա նույն մակարդակում»,– նշվում է հաղորդագրության մեջ։

«Էլցանցեր» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի խոսքով, ընկերությունում գործում է փոխգործակցության հստակ համակարգ ԱԻՆ շրջանակում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության և «ՀԷՑ» ՓԲԸ–ի միջև ստորագրած համաձայնագրի շրջանակում, համայնքների ղեկավարների և կապալառու կազմակերպությունների կողմից ոչ հաստիքային իրավիճակների առաջացման դեպքում։

«Մեր առջև ընդհանուր խնդիրներ են, և մենք պետք է ապահովենք անհրաժեշտ քայլերի ընդունումն առաջացած խնդիրների լուծման համար։ Սպառողների հուսալի և անխափան էներգամատակարարման ապահովումը սարքավորումների մաշվածության, եղանակային բարդ, լրացուցիչ դժվարությունների (ինչպես, օրինակ, սեփականատիրոջ կողմից չսպասարկվող ցանցի վթարները, էլեկտրացանցերի գերբեռնվածությունը գազաջերմամատակարարման համակարգերի խափանման հետևանքով) պայմաններում մեզանից պահանջում է դրանց հրատապ, ոչ ստանդարտ լուծում, և դրանք ավելի արդյունավետ կարելի է լուծել համատեղ ջանքերով»,– նշեց Բիբինը։

«ՀԷՑ» ՓԲԸ–ն անհրաժեշտություն է համարում բաժանորդների կողմից էլեկտրաէներգիայի սպառման թույլատրելի (նախագծային) հզորության պահանջների կատարման ապահովումը։ Դրա էական գերազանցումը, որպես կանոն, հանգեցնում է էլեկտրացանցերի վթարների։

«Նմանատիպ դեպքերից խուսափելու համար անհրաժեշտ է խստորեն պահպանել էլեկտրաէներգիայի սպառման կարգը յուրաքանչյուր բաժանորդի համար սահմանված հզորության չափով»,– նշվում է հաղորդագրությունում։

«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերը ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունն է, «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն զբաղվում է Հայաստանի տարածքում էլեկտրաէներգիայի տեղաբաշխման, մատակարարման և վաճառքի հարցերով։

Ընկերությունը սպասարկում է ավելի քան 967 հազար բաժանորդի։ Ընկերության աշխատակիցները թիվը կազմում է 7800 մարդ։ –0–