Рейтинг@Mail.ru
USD
377.41
EUR
439.27
RUB
4.7901
GEL
137.62
2026 թ. մարտի 10, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Երևանի թաղամասերից մեկում գայլ է վնասազերծվել

20.11.2013, 13:29
Նախօրեին Երևանի Սիլիկյան թաղամասում գայլ է վնասազերծվել, հաղորդում է թափառող կենդանիների դեմ պայքարով զբաղվող ընկերության մամուլի ծառայությունը։
Երևանի թաղամասերից մեկում գայլ է վնասազերծվել
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նախօրեին Երևանի Սիլիկյան թաղամասում գայլ է վնասազերծվել, հաղորդում է թափառող կենդանիների դեմ պայքարով զբաղվող ընկերության մամուլի ծառայությունը։

Այն բանից հետո, երբ թաղամասի բնակիչներից ընկերությունն ագրեսիվ կենդանու վերաբերյալ ահազանգ է ստացել, դեպքի վայր է մեկնել ընկերության մասնագիտացված խումբը, որը որսացել է մոտ մեկ տարեկան մի գայլ։ Կենդանին տեղափոխվել է ընկերության կլինիկա։

«Մենք Հայաստանում գործում ենք 2006 թ.–ից և կարող եմ ասել, որ նման դեպքերը Երևանում բացառիկ են», – հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «Յունիգրաֆ իքս» ընկերության մամուլի քարտուղար Լիլիթ Գրիգորյանին։

Վնասազերծված գայլի հետագա ճակատագրի մասին տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ։–0–