Рейтинг@Mail.ru
USD
379.21
EUR
444.85
RUB
4.8685
GEL
140.89
2026 թ. հունվարի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-8

Երևանի կենտրոնական փողոցներից մեկի երթևեկը կփոփոխվի

21.06.2017, 11:31
Հունիսի 22-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի կենտրոնական փողոցներից մեկում:
Երևանի կենտրոնական փողոցներից մեկի երթևեկը կփոփոխվի

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./ԱՌԿԱ /. Հունիսի 22-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի կենտրոնական փողոցներից մեկում:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը, Երևան քաղաքի Իսահակյան փողոցում տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով, 2017 թվականի հունիսի 22-ից Բաղրամյան պողոտա-Իսահակյան փողոց խաչմերուկում և Իսակակյան փողոցի` Բաղրամյան պողոտա-Թամանյան փողոց հատվածում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:

Փոփոխությունների արդյունքում` Բաղրամյան պողոտայով Դ. Դեմիրճյանի փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին կարգելվի աջ շրջադարձը դեպի Իսահակյան փողոց, ինչպես նաև՝ Իսահակյան փողոցի` Մաշտոցի պողոտայից դեպի Բաղրամյան պողոտա երթևեկության ուղղության Թամանյան-Բաղրամյան հատվածի ձախ կողմում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը:-0-