Երևանից երկրի մի շարք քաղաքներ կանոնավոր ուղևորափոխադրումներ կիրականացվեն
17.08.2018,
13:43
Երևան-Էջմիածին երթուղու երեք մեքենաներ փոխարինվել են նոր տրանսպորտային միջոցներով:

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ` օգոստոսի 17-ին տեղի է ունեցել տրանսպորտային միջոցների գնահատում, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ այսուհետև կանոնավոր ուղևորափոխադրումներ կիրականացվեն Երևան-Ալավերդի (ներառյալ Ջիլիզա համայնքը), Երևան-Նոյեմբերյան ուղղություններով, ինչպես նաև տրանսպորտային կապ կհաստատվի Դիլիջան և Վանաձոր համայնքների միջև։
«Բացի դրանցից, Երևան-Մերձավան թիվ 205 երթուղին համալրվել է ևս մեկ տրանսպորտային միջոցով, իսկ Երևան-Էջմիածին երթուղու երեք մեքենաներ փոխարինվել են նոր տրանսպորտային միջոցներով», - նշվում է տարածած հաղորդագրությունում։-0-