Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+34

Երկրաշարժ`Վայքից 6 կմ արևմուտք

25.07.2017, 12:13
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ:
 Երկրաշարժ`Վայքից 6 կմ արևմուտք

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. Նախօրեին տեղական ժամանակով ժամը 21:55-ին 3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վայոց Ձորում։

ԱԻՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, երկրաշարժը տեղի է ունեցել Վայք քաղաքից 6 կմ արևմուտք, օջախի խորությունը կազմում է 10 կմ։

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ:

Ըստ նախնական տվյալների, երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզի Եղեգիս, Արտաբույնք, Հորբատեղ գյուղերում և Եղեգնաձոր քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ: -0-