Рейтинг@Mail.ru
USD
385.62
EUR
447.28
RUB
4.9287
GEL
141.59
2025 թ. հունիսի 25, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

Երթևեկի կազմակերպման փոփոխություն է նախատեսված Երևանի մի շարք ծանրաբեռնված հանգույցներում

23.08.2017, 11:34
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի մի շարք ծանրաբեռնված հանգույցներում։
Երթևեկի կազմակերպման փոփոխություն է նախատեսված Երևանի մի շարք ծանրաբեռնված հանգույցներում

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Երթևեկի կազմակերպման փոփոխություն է նախատեսված Երևանի մի շարք ծանրաբեռնված հանգույցներում։

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի օգոստոսի 25-ից Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Զավարյան փողոց, Տիգրան Մեծի պողոտա- Նար Դոսի փողոց, Տիգրան Մեծի պողոտա-Գլինկայի փողոց և Արցախի պողոտա-Ռոստովյան փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:

Փոփոխությունների արդյունքում` Արցախի պողոտայի վրա՝ խաչմերուկի հատվածում՝ Տիգրան Մեծի պողոտայի կողմից դեպի Արցախի պողոտա-Ռոստովյան փողոց խաչմերուկ մոտեցող ուղղության տեղամասում, հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 4-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Ռոստովյան փողոց ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին: 

Իսկ Տիգրան Մեծի պողոտա-Զավարյան փողոց, Տիգրան Մեծի պողոտա-Նար Դոսի փողոց և Տիգրան Մեծի պողոտա-Գլինկայի փողոց խաչմերուկների հատվածներում՝ Տիգրան Մեծի պողոտայի վրա նշված փոփոխությունը կկատարվի խաչմերուկի երկու կողմերում, որի շնորհիվ հետադարձերը և ձախ շրջադարձերը համապատասխանաբար դեպի Զավարյան, Նար Դոսի և Գլինկայի փողոցներ կկատարվեն առանձնացված 4-րդ գոտիներից:–0–