Рейтинг@Mail.ru
USD
385.62
EUR
447.28
RUB
4.9287
GEL
141.59
2025 թ. հունիսի 25, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

Երթևեկի կազմակերպման փոփոխություն Կոմիտաս-Վաղարշյան և Կոմիտաս–Փափազյան փողոցների խաչմերուկներում

21.07.2017, 20:03
ՃՈ–ն տեղեկացնում է, որ հուլիսի 22–ից երթևեկը կփոխվի Կոմիտաս-Վաղարշյան և Կոմիտաս–Փափազյան փողոցների խաչմերուկներում
Երթևեկի կազմակերպման փոփոխություն Կոմիտաս-Վաղարշյան և Կոմիտաս–Փափազյան փողոցների խաչմերուկներում

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի հուլիսի 22-ից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոց և Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:

Փոփոխության արդյունքում Կոմիտասի պողոտայի վրա՝ խաչմերուկի հատվածում՝ Կասյան փողոցի կողմից դեպի Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկ ուղղության մոտեցող տեղամասում, հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 4-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Վաղարշյան փողոց ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին:

Իսկ Կոմիտաս-Փափազյան խաչմերուկի հատվածում Կոմիտասի պողոտայի վրա նշված փոփոխությունը կկատարվի խաչմերուկի երկու կողմերում, որի շնորհիվ հետադարձերը և ձախ շրջադարձերը դեպի Փափազյան փողոց կկատարվեն առանձնացված 4-րդ գոտիներից:–0–