Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+26

Երթևեկի փոփոխություն Երևանի կենտրոնական փողոցների խաչմերուկում (ՍԽԵՄԱ)

23.03.2018, 15:25
Երթևեկը կդառնա միակողմանի Երևանի կենտրոնական փողոցների խաչմերուկում նախատեսված փոփոխության արդյունքում։
Երթևեկի փոփոխություն Երևանի կենտրոնական փողոցների խաչմերուկում (ՍԽԵՄԱ)

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. Երթևեկը կդառնա միակողմանի Երևանի կենտրոնական փողոցների խաչմերուկում նախատեսված փոփոխության արդյունքում։

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով 2018 թվականի մարտի 24-ին Երևան քաղաքի Տպագրիչների փողոցում՝ Վարդանանց անցուղի-Հանրապետության փողոց հատվածում, և Վարդանանց անցուղում՝ Վարդանանց փողոց-Տպագրիչների փողոց հատվածում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Վարդանանց անցուղու և Տպագրիչների փողոցի նշված հատվածներում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Վարդանանց փողոցից դեպի Հանրապետության փողոց ուղղությամբ:–0–

схема