Առատ ձյունը Հայաստանում կդադարի հանգստյան օրերին. Հայհիդրոմետ
13.12.2013,
10:40
Ձյուն է ակնկալվում դեկտեմբերի 13–ին Հայաստանի մի շարք մարզերում և Երևանում, դեկտեմբերի 14–ին` Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում, իսկ դեկտեմբերի 15-17–ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ կայքը` հղում անելով Հայհիդրոմետկենտրոնին։
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ձյուն է ակնկալվում դեկտեմբերի 13–ին Հայաստանի մի շարք մարզերում և Երևանում, դեկտեմբերի 14–ին` Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում, իսկ դեկտեմբերի 15-17–ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ կայքը` հղում անելով Հայհիդրոմետկենտրոնին։
Քամին կլինի հարավ–արևմտյան` 5-10 մետր վայրկյան արագությամբ, ճանապարհներին` մերկասառույց և թույլ տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը հանրապետությունում դեկտեմբերի 14–ին կնվազի 2-4 աստիճանով, իսկ դեկտեմբերի 13-17–ին Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 2 աստիճան ցրտից մինչև 1 աստիճան տաքություն։ Այդ ժամանակահատվածի ամենացածր ջերմաստիճանները Երևանում սպասվում են դեկտեմբերի 16-17–ի գիշերային ժամերին, երբ սնդիկի սյունը կիջնի մինչև 9-11 աստիճան ցուրտ։
Ներկայում Երևանում ցուրտ է, մանր ձյուն է տեղում։ -0-