Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

«Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ն շարունակում է Ա. Ստենինի անվան ֆոտոմրցույթի աշխատանքների ընդունումը

16.02.2015, 13:54
Ավելի քան 300 աշխատանք է ստացվել Անդրեյ Ստենինի անվան ֆոտոլրագրության միջազգային մրցույթին մասնակցելու համար, որը կազմակերպել է «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ն ՌԴ ՅՈւՆԵՍԿՕ–ի գործերով հանձնաժողովի հովանու ներքո։
«Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ն շարունակում է Ա. Ստենինի անվան ֆոտոմրցույթի աշխատանքների ընդունումը
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ավելի քան 300 աշխատանք է ստացվել Անդրեյ Ստենինի անվան ֆոտոլրագրության միջազգային մրցույթին մասնակցելու համար, որը կազմակերպել է «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ն ՌԴ ՅՈւՆԵՍԿՕ–ի գործերով հանձնաժողովի հովանու ներքո։

Երկրի ներսում մրցույթի աշխարհագրությունն արդեն ներառում է Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Պերմը, Նովոսիբիրսկը, Վլադիկավկազը, Մախաչկալան, Վլադիվոստոկը, Նովգորոդը, Մագնիտոգորսկը և Եկատերինբուրգը։ Հայտերի ընդունման առաջին շաբաթների ընթացքում իրենց աշխատանքներն են ներկայացրել նաև արտերկրի երիտասարդ լուսանկարիչները։ Մասնակիցների թվում են Մոլդովայի, Հայաստանի, Պորտուգալիայի, Իրանի և Կիպրոսի ներկայացուցիչները։ Աշխատանքներն ընդունվում են մրցույթի կայքում http://stenincontest.ru մինչև 2015 թ.–ի ապրիլի 15–ը։

Հաղթողների պարգևատրման արարողությունը տեղի կունենա 2015 թվականի հունիսի 3–ին Մոսկվայում։

Մրցույթին կարող են մասնակցել 18–34 տարեկան լուսանկարիչները։ Մրցույթի նպատակն է աջակցել երիտասարդ լուսանկարիչներին պրոֆեսիոնալ վարպետությանը հասնելու իրենց ձգտման հարցում։ Մրցույթի աշխատանքներն ընդունվում են չորս հիմնական անվանակարգերում` «Գլխավոր նորություններ», «Ժամանակակից կյանքի խնդիրներ», «Սպորտ», «Առօրյա կյանք»։ Ժյուրիի քվեարկության արդյունքում` յուրաքանչյուր անվանակարգում կորոշվի երեք մրցանակային տեղ, ինչպես նաև կհանձնվի առանձին մրցանակ` «Գրան պրի», որը կորոշվի ժյուրիի ձայների մեծամասնությամբ բոլոր անվանակարգերում մրցույթին ներկայացված լավագույն աշխատանքների շրջանում։ Մրցանակային ֆոնդը կկազմի 50, 35 և 25 հազար ռուբլի համապատասխանաբար առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար։ «Գրան պրին» կկազմի 500 հազար ռուբլի։
 
Մրցույթի ժյուրիի կազմում են ռուսական և համաշխարհային ֆոտոհանրության առաջատար ներկայացուցիչներ, որոնց թվում են` Մոսկվայի Արտ Թանգարան Մուլտիմեդիայի տնօրեն Օլգա Սվիբլովան Москва (ՄԱԹՄ), World Press Photo մրցույթի բազմակի հաղթող և ժյուրիի անդամ, Reuters և The Associated Press համաշխարհային լրատվական գործակալությունների ֆոտոծառայությունների ղեկավարներ Գրիգորի Դուկորը և Դենի Պակենը ու այլոք։

Անդրեյ Ստենինի անվան ֆոտոլրագրության միջազգային մրցույթը նախաձեռնել է «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ն։ Նախագծի նպատակն է գրավել հասարակության ուշադրությունը ֆոտոլրագրության խնդիրների նկատմամբ և աջակցել երիտասարդ լուսանկարիչներին։ Մրցույթի շրջանակում համաշխարհային ֆոտոհանրության ներկայացուցիչները հնարավորություն կունենա բացահայտել նոր անուններ, աջակցել և զարգացնել ոլորտի բարձր չափորոշիչները, ձևավորել վավերագրական լուսանկաչության որակի չափորոշիչները Ռուսաստանում և աշխարհում։ Մրցույթի և ժյուրիի կազմի մասին կարելի է ծանոթանալ մրցույթին նվիրված կայքում։
 
Անդրեյ Ստենին անվան ֆոտոլրագրության միջազգային մրցույթը կանցկացվի «Ակադեմիա ֆոտոգրաֆիի» ֆոտոդպրոցի, Вести.ru ինտերնետային թերթի, «ГеоФото – национальный фотоархив» գործակալության, jourdom.ru ինտերնետային պորտալի, Բրիտանիայի թագավորական լուսանկարչական միության, RT–ի, Մոսկվայի լրագրողների միության, Tutto Digitale ամսագրի, Foto&Video ամսագրի, ПОТРЕБИТЕЛЬ "Фото&Техника" ամսագրի և կայքի, Russian Photo պորտալի, photo-study.ru լուսանկարների ձևավորման պորտալի, երիտասարդ լրագրողների համար նախատեսված YOJO.ru տեղեկատվական պորտալի, Foto.ru ակումբի ինֆորմացիոն աջակցությամբ։–0–