Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերը ոչ աշխատանքային կլինեն Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստում որոշել է փոփոխություններ կատարել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում։ Չորս և ավելի պետությունների կամ կառավարությունների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում երկրում կհայտարարվեն ոչ աշխատանքային օրեր։
Ինչպես օրինագիծը ներկայացնելիս նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, այս որոշումը թույլ կտա ոչ աշխատանքային հայտարարել Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիա միջազգային կազմակերպության գագաթնաժողովի անցկացման օրերը` հոկտեմբերի 11 և 12–ը։
«Հայտնի է, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին կմասնակցի ավելի քան 40 երկրների և կառավարությունների ղեկավարները, ինչէ աննախադեպ է Հայաստանի համար։ Պատվիրակների անվտանգությունը և տեղաշարժը ապահովելու համար անհրաժեշտ կլինի փակել կենտրոնական փողոցները, ինչէ անհարմարություն կստեղծի քաղաքացիների համար, ինչպես նաև ավելորդ խցանումներ կստեղծի քաղաքի կենտրոնում», – ասաց Ավինյանը։
Այդ որոշումը հաստատելու համար կառավարությունը դիմել է ազգային ժողով` առաջարկելով հոկտեմբերի 5–ին անցկացնել արտահերթ նիստ։–0–